Տավուշում ականի պայթյունից վիրավորվածի կյանքին վտանգ չի սպառնում.SHANTNEWS.am

17-01-2019 14:18:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ ցերեկը Տավուշում՝ ադրբեջանական սահմանի մոտ, ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեկամավան գյուղի բնակիչը այժմ բուժում է ստանում քաղաքացիական բուժհաստատությունում։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց, որ պայթյունի հետևանքով ամպուտացվել է քաղաքացու ոտնաթաթը։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի զինվորական հոսպիտալ, քանի որ ռազմաբժիշկներն ավելի փորձառու են նման դեպքերում։

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացու բուժումը չի կազմակերպվելու Նոյեմբերյանի զինհոսպիտալում․ զինհոսպիտալի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հարազատները որոշել են վիրավորին տեղափոխել քաղաքացիական բժշկական հիմնարկ։

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 607 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար