Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)



17-01-2019 15:09:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի,
Արարատի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
 
 
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
 
Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում բուք է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
 
Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 486 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար