Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-01-2019 15:41:01   | Հայաստան  |  Հասարակություն
 
Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: 
 
Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը: 
 
Վահագ Ռաշը փաստում է՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: Կատարվել են ինքնատիպ մոնտաժային աշխատանքներ, և հանրությանն է ներկայացվել արդյունքը: 
 
«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Տեսահոլովակում արծարծվում է ազատության գաղափարը, ասել է, թե՝ յուրաքանչյուրն ազատության կարիք ունի: Մարդ էակն անգամ ինքն իրեն կապանքներից ազատելու ցանկություն է ունենում: Եվ այդ ազատության յուրատեսակ գաղափարը պատկերված է ինտերակտիվ արկղի միջոցով:  
 
Վահագ Ռաշը փաստում է՝ իրեն շատ դուր է եկել տեսահոլովակի մտահղացումը, որը, վստահաբար, կհետաքրքրի նաև իր երկրպագուներին: 
 
Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի նաև արդեն իսկ սիրված դարձած «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը: Այն հիմնականում անիմացիոն հոլովակ է լինելու: Ի դեպ, նշենք, որ համանուն երգը 323 000-ից ավելի դիտում ունի երգչի Youtube-ի պաշտոնական էջում: 
 
Հիշեցնենք, որ երգիչ Վահագ Ռաշը (Վահագն Ռուշանյան) ծնվել է 1982թ.,Արթիկ քաղաքում: 12 տարեկանից հաճախել է տեղի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Երաժշտական կարիերան սկսել է «Աշնան քամի»  որը նաև ունեցավ տեսահոլովակ: Երգեր ունի, որոնք գրվել են Կապուտիկյանի, Չարենցի, Մեծարենցի, Շիրազի, Սահյանի, Տերյանի, Սևակի և այլոց բառերի հիման վրա: 2011թ. Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոքային մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ համատեղ ներկայացրել են երկու՝ «Համբույրի մը մեջ» և «Պար պսակի» երգերը: 
 
Նաև մշակել և յուրովի է ներկայացրել սովետական տարիներին Ալեքսեյ Հեքիմյանի կողմից գրված «Բանվոր տղա» երգը, որի բառերը փոփոխելուց հետո երգը դարձավ զինվորի մասին և կոչվեց «Զինվոր տղա»: 
 
Վերջերս յուրովի ներկայացրել է Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսն, իսկ նախորդ տարվա սեպտերմբերին հանրության դատին հանձնեց իր առաջին ռուսերեն հեղինակային երգը, որի խոսքերը ռուս հայտնի բանաստեղծ Իննոկենտի Անենսկունն են: 
 
Երգը կոչվում է «Աշնանային ռոմանս»: Նաև ներկայացրել է Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգի ռոքային տարբերակը և Ալին Գոյանի հետ համատեղ մշակել է Կոմիտասի «Մարալ ջան» երգը ու ներկայացել զուգերգի տեսքով: Իր բենդի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ՀՀ բոլոր մարզերում և Արցախում և աշխարհի շատ երկրներում: 
 
Առաջիկա պլաններում ունի 4 նոր երգ, որոնք կներկայացնի 2019-ի ընթացքում, ինչպես նաև կներկայանա երկու նոր տեսահոլովակով:
 
 
 
 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 668 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար