Բացարձակ ապատեղեկատվություն է տարածվել. Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի արձագանքը՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմին

23-01-2019 15:16:37   | Հայաստան  |  Քաղաքական
Երեկ՝ հունվարի 23-ին , Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի  <<Հայաստանի կորսված գարունը>> փաստավավերագրական ֆիլմը
 


Ֆիլմի դրվագներից մեկում  ցուցադրված էր  փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե,  մարտի 1-ին իշխանությունների կողմից  զինվորական հանդերձանք է  հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե,  մասնակցություն է  ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այն, որ այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն  ներկայացնել նաև երկրորդ  կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ
ապատեղեկատվություն տարածել: Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը  ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում,  երբ մյուսները պարզապես լռում են: 
 
Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը: Կից ներկայացվող նկարում դրանում կարող են համոզվել բոլորը: Ինչևէ,  սա  պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը
բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի  է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի և փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին:  Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել և հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները,  և ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը  թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն:
 
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար