Կայացել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի խնդիրներին նվիրված հերթական քննարկումը

23-01-2019 16:17:13   | Հայաստան  |  Տնտեսություն
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ
հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկները, դրանց իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։
Ոլորտի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նախորդ հանդիպման արդյունքում փաստաթղթային ընթացակարգերի  պարզեցմանն ուղղված գործողությունների առնչությամբ. մասնավորապես, կրճատվել է ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետը (նախկինում 3 օրվա փոխարեն` 1 օր):
 
Տնտեսվարողները նախարարի հետ քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր․ ալմաստի հումքի մատակարարում, ոսկերչական իրերի արտահանման շուկաների ընդլայնում և այլն։ Հանդիպման ընթացքում անդադարձ է եղել նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ՏԶՆՆ-ի կողմից իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ Նախարարը ներկաների հետ քննարկել է նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացի ավարտական փուլի մանրամասները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական հանդիպումներ կազմակերպել առանձին խմբերով՝ ըստ հետաքրքրությունների շրջանակի և առաջացած խնդիրների՝ դրանց հետևողական կարգավորման նպատակով։
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 429 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար