Աննախադեպ միջազգային ֆորում Հայաստանում 2019 թ. հոկտեմբերին

23-01-2019 18:01:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ:  
 


Միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար¬տա¬¬հրա¬վեր¬նե¬րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:
Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման  չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում և բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաև մի շարք  կլոր սեղան-քննարկումներ և մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երևանում կայանալիք մեծ համերգով: 
««Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը և տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:  
«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն է. 
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրա
մի (FAST) նպատակն է ստեղծել տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը
խթանող էկոհամակարգ՝ համախմբելով տեղական և միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները: 
«Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակը  խթանում է կրթությունը Միացյալ համաշխարհային քոլեջների, մասնավորապես՝ UWCԴիլիջան միջազգային քոլեջի միջոցով:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն (IDeA) իրականացնում է երկարաժամկետ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի՝ գոյատևումից բարեկե¬ցության անցմանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակով նոր հնարավորություններ է ստեղծում մերօրյա այն հերոսների համար,  որոնց գործունեությունը  բացառիկ ազդեցություն է ունեցել և ունի մարդկային կյանքի պահպանման համար:
Հիմնական գործընկերներին  են միանում նաև «Ավրորա» ֆորումի շուրջ հարյուր Բարի կամքի դեսպանները՝ գործարարներ, քաղա¬քացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և  այլ ոլորտներ ներկայացնող հարգարժան մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Նրանք իրենց փորձառությամբ կնպաստեն Հայաստանը տարածաշրջանի մարդասիրական, գիտակրթական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային կենտրոն դարձնելուն ուղղված ջանքերին: 
«Ավրորա» ֆորումում ներգրավված կազմակերպություններն ու անհատներն ազգային և միջազգային մակարդակներում կստեղծեն բովանդակային և երկարաժամկետ  փոփոխությունների հասնելու հնարավորություններ:
««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը և աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջև կանգնած հրատապ մարտահրավերները, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային և գիտական ոլորտներում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համա¬հիմ¬նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք հույս ունենք, որ «Ավրորա» ֆորումը կունենա միջազգային ներգրավում և կընձեռի նոր կապերի ստեղծման հնարավորություն՝ առավելագույն ազդեցության հասնելու նպատակով»: 
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր նշանակալի տեղն ունի հումանիտար աշխարհում, քանի որ մարդասերները տեսնում են դրա ուղիղ ազդեցությունը, նախևառաջ՝ երեխաների պաշտպանության ոլորտում: Միաժամանակ, հայկական ներկայությունն ամրապնդվում է նաև միջազգային ամենատարբեր ոլորտներում և հարթակներում: «Ավրորա» ֆորումը կշարունակի տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ միավորելով տարբեր ոլորտների առաջնորդների և նորարարների, որպեսզի նրանք էլ ոգեշնչեն ուրիշներին և ոգեշնչվեն նրանցից: Այն, ինչ սկսվեց հարյուր մարդու երախտագիտության պատմություններով, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, դարձավ համաշխարհային շարժում՝ վկայելով, որ մարդկությունը կարող է է՛լ ավելին»,- ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
2019 թվականին «Ավրորա» ֆորումի միջոցառումները կտարածվեն Հայաստանով մեկ՝  հյուսիսից հարավ:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 643 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար