Airbus-ը դադարեցնում է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը

15-02-2019 14:10:12   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
amerikayidzayn  Եվրոպական Airbus ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականին դադարեցնելու է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը: Ինքնաթիռի արտադրությունը դադարելու է արաբական Emirates Airlines ընկերության որոշման պատճառով, որը նախատեսում է հրաժարվել հսկա ինքնաթիռից, հայտնում է Ամերիկայի ձայնը:
 


500 ուղեւորների համար նախատեսված երկհարկանի A380 ինքնաթիռի արտադրությունը սկսվել էր 2008-ին որպես մեկ այլ հսկա՝ Boeing 747-ի հիմնական,
առավել առաջատար մրցակից: Ավիաընկերությունները սակայն նախընտրեցին ավելի փոքր ինքնաթիռներ գնել, քանի որ A380 օդանավն այնքան մեծ էր, որ այն ընդունող օդանավակայաններին անհրաժեշտ էր նոր տերմինալներ կառուցել: Մասնագետների խոսքով, A380 օդանավի արտադրության դադարեցման հետեւանքով աշխատանքից կզրկվի շուրջ 3000 մարդ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 504 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար