Գործադիրը բացասական եզրակացություն է տվել անշարժ գույքի հարկի արտոնության վերաբերյալ ԲՀԿ պատգամավորների առաջարկին. «Արմենպրես»

21-03-2019 18:30:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: Դրանով առաջարկվում է անշարժ գույքի հարկի արտոնություն տալ այն գյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ ու այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 % վնասվել են:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

«Այս գործիքը նշանակալի չէ գործնականում այն վնասների համեմատ, որոնք կարող է ունենալ գյուղացին աղետների ժամանակ: Այն կարող է առաջացնել վարչարարության խնդիրներ: Բացի այդ, գույքային հարկերի տրամաբանությունն է խաթարվում: Հատկապես խնդրահարույց է տնամերձերի հարցը, թե ով պետք է գնահատի, ինչ չափով ու ընդհանրապես, ինչու դա պետք է փոխհատուցվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին պետության կողմից աղետների պատճառով գյուղացիներին փոխհատուցման գումարներն ավելի մեծ են եղել, քան գույքահարկից ազատումներից ստացվող միջոցները

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 413 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար