Կազմակերպվում են բաց դռների օրեր, որին մասնակցած բնակիչները առանց իրազեկման կցագրվում են կլինիկային. նամակ Արսեն Թորոսյանին

21-03-2019 18:33:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Էջմիածին ԲԿ»-ի բժիշկներն ու գյուղական որոշ ամբուլատորիաների տնօրենները դիմել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին.
 


 
Հարգելի պարոն նախարար, Ձեզ դիմում են «Էջմիածին ԲԿ»-ի բժիշկներն ու գյուղական որոշ ամբուլատորիաների տնօրենները: Վերջին շրջանում մեր կենտրոնի անունը շատ է շահարկվում մեդիա դաշտում: Հնչած մեղադրանքները ոչ մի հիմք չունեն ու զրպարտություն են: Մասնավորապես խոսվում է, որ մեր կենտրոնը խոչընդոտում է «Մաստեր Ֆարմ»-ի աշխատանքին: Մեղադրանքը այնքանով է անտեղի, որ Էջմիածին ԲԿ-ն կողմ է առողջ մրցակցությանը:
 
 
Պարոն նախարար, 12.07.2018 թվականի Ձեր այցի ժամանակ տեղեկացվել եք, որ մեր ԲԿ-ի 1-ին հարկում գործում է 99 տարով վարձակալության տրված (փաստացի առանց վարձավճարի) «Մաստեր Ֆարմ» ՍՊԸ-ն, որը զբաղեցնում է կենտրոնի 308,9 քմ տարածքը: Երբևէ չենք
խոսել նրանց ծավալած անօրինական գործունեությունից միտում չունենալով խոչընդոտել իրենց գործին, բայց վերջին օրերին բնակիչների բողոքներն ու վրդովմունքները թույլ են տալիս մեզ Ձեզ տեղեկացնել, որ Մաստեր Ֆարմը մարդկանց խաբեությամբ կցագրում է իրենց կլինիկային: Օրինակները բազմաթիվ են՝
 
Պետպատվերի շրջանակներում երեխաների ատամնաբուժական ծառայությունները չեն մատուցում, մինչև երեխայի ամբողջ ընտանիքը չկցագրվի իրենց կլինիկային:
 
Կազմակերպվում են բաց դռների օրեր, որին մասնակցած բնակիչները առանց իրազեկման կցագրվում են կլինիկային:
 
Մասսայական տնայցերի միջոցով, առանց լիարժեք ինֆորմացիա տրամադրելու բնակիչներին ստորագրել են տալիս պայմանագրեր, արդյունքում բնակչին կցելով իրենց:
 
Իրենց դեղատնից օգտվող յուրաքանչյուր քաղաքացու կրկին խաբեությամբ կցում են Մաստեր Ֆարմին:
 
Մեր փաստերի իսկությունը ճշտելու համար կարող եք մուտք գործել Էջմիածին ԲԿ-ի և տարածաշրջանի ամբուլատորիաների էլեկտրոնային համակարգ և մանրամասնորեն տեսնել կցագրված և կապակցված բնակիչներին: Ս.թ. հունվար և փետրվար ամիսներին 480 քաղաքացի ապատեղեկատվության արդյունքում կցագրված Մաստեր Ֆարմ-ից իրենց խնդրանքով կրկին հետ են վերադարձել ու կցագրվել Էջմիածին ԲԿ-ին:
 
Պարոն նախարար, Ձեր հանդիպումը մասնավոր սեկտորի հետ, ցավոք, Մաստեր Ֆարմի կողմից սխալ է ընկալվել: Քանզի մասնավոր օղակին խրախուսելը բնավ չի նշանակում
փակել պետական բժշկական կենտրոնները:
 
Այս ամենը մենք ընկալել ենք որպես նորաբաց կլինիկայի բիզնես մտածելակերպ ու երբևէ չենք արձագանքել, սակայն նրանք վերջին շրջանում անցել են թույլատրելի բոլոր սահմանները, այդ է պատճառը, որ բաց նամակով դիմում ենք Ձեզ՝ խնդրում ենք Ձեր ուշադրությունն ու արձագանքը, քանի որ մենք գործ ունենք մի ամբողջ տարածաշրջանի ժողովրդի կյանքի ու առողջության հետ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար