«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

21-03-2019 18:40:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր շենք կունենա, սակայն մինչ այդ ՔՀԿ-ում նորմալ պայմաններ ապահովելու համար որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
 


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ն բավականին վատ վիճակում է: «Պետությունը գումար է ներդրել ներքին ջրահեռացման, կոյուղու և այլ հարցեր լուծելու համար: Մենք ՔՀԿ-ի համար ունե՞ նք բավարար միջոցներ, որպեսզի այն լիարժեք վերականգնենք, թե՞ ունենք այլընտրանք կամ տեսլական, որ այլ քրեակատարողական կարելի է կառուցել
և «Նուբարաշեն» ՔՀԿ-ն փակել»,-հետաքրքրվեց պատգամավորը:
 
«Նուբարաշեն ՔՀԿ-ն նախատեսում ենք փոխարինել նոր հիմնարկով, նոր շենքով: Այդ դեպքում ինչո՞ ւ ենք ներդրում կատարում սրա վրա. Նուբարաշենի, Վարդաշենի, Սևանի քրեակատարողական հիմնարկների համար ընդամենը 170 մլն դրամի չափով ներդրում ենք կատարել: Դա ուղղված է այս պահի դրությամբ վիճակը բարելավելուն՝ բաղնիքների, խոհանոցների, պատերի, ներքին և արտաքին ջրահեռացման համակարգերի, սանհանգույցների համար»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ 3 տարի այդ պայմաններում չեն կարող մարդկանց պահել:
 
Նախարարը շեշտեց՝ հիմա վերանորոգման աշխատանքներ են կատարում, որ նորմալ պայմաններում ապրեն մարդիկ: Իսկ նոր քրեակատարողական հիմնարկի համալիրի համար նախատեսվող գումարները միլիոնավոր դրամներ են կազմում:
 
 
Այս մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 501 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար