ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին (լուսանկարներ)

22-03-2019 11:24:49   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին:
 
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի
տեղակալի պաշտոնից:
ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Սամվել Սիմոնյանի  աշխատանքը Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում և շնորհակալություն հայտնել՝ մարզում երկարամյա ծառայության համար:
 
Ներկայացնելով նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին` ՔԿ նախագաhի տեղակալ Արման Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս կարողանալու է պատվով հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները:
 
  «Աղասի Իսահակյանը բանիմաց, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձ է:  Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չի խնայելու`մարզային քննչական վարչության աշխատանքները գրագետ և արդյունավետ կազմակերպելու գործում»,- ընդգծեց Արման Պողոսյանը:
 
ՔԿ նախագաhի տեղակալը նորանշանակ մարզային վարչության պետին հորդորեց  ստորաբաժանման անձնակազմի հանդեպ ցուցաբերել սրտացավ վերաբերմունք և նրանց վերաբերվել որպես ընտանիքի:
 
Մարզային այցելության ընթացքում Արման Պողոսյանը ծանոթացել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության շենքի հիմնանորոգման աշխատանքներին:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար