Նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները. Արթուր Վանեցյան. ՀԺ

22-03-2019 13:46:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
 


«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները», - հայտարարեց Ա.Վանեցյանը։
 
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե դրանք կատարվում են օրենքի սահմաններում, այնպես չէ՞, Վանեցյանը դրական
պատասխան տվեց:
 
Վանեցյանը նաեւ նշեց, որ բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե: Նրա խոսքով, տարբեր ոլորտներում 234 մլրդ դրամի շրջանառությունն այժմ ստուգվում է. «Մենք 6-7 ամիսների ընթացքում վերականգնել ենք 22 մլրդ 100 մլն դրամ, եւ վերականգնման ենթակա է եւս 10 մլրդ դրամ»:
 
Ի պատասխան պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին, Վանեցյանը հրաժարվեց կանխատեսել, թե որքան գումար կվերադարձվի պետբյուջե եւ խոստացավ, որ դրանք շատ կլինեն։
 
«Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է ու նաեւ պետք է հասկանանք, որ աշխատելու ենք, որ որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների դեպքեր չլինեն»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար