Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին

22-03-2019 14:54:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Պետեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
 

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում և կարևորել Շվեդիայի աջակցությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին:
 
Փոխվարչապետը նաև նշել է, որ Շվեդիայի հետ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել թե
երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով՝ հատկապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետեր Էրիքսոնն ասել է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են տեղի ունեցել և իրենք ցանկանում են նպաստել երկրի ժողովրդավարության ամրապնդմանը: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստվում է երկկողմ աջակցության ծրագրեր իրականացնել Հայաստանի համար:
 
Զրուցակիցներն անդրադարձել են Կայուն զարգացման նպատակներին, ինչպես նաև Հայաստանի Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի գործունեությանը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ներկայացրել է ներառական աճի մոդելի վրա հիմնված կառավարության ծրագրի առաջնահերթությունները և առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:
 
Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, թափոնների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
 
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 400 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար