ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն Արագածոտի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

22-03-2019 14:58:47   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ քննչական
կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Սամվել Սիմոնյանին:
 
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Սամվել Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
 
«Սամվել Սիմոնյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, ով, վստահ եմ, ինչպես իր նախորդ աշխատավայրում, այնպես էլ՝ Արագածոտնի մարզում, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ընդգծեց Արման Պողոսյանը:
 
ՔԿ նախագահի տեղակալը հորդորեց ամենօրյա քրտնաջան աշխատանքով ապահովել դրական ցուցանիշներ: Արման Պողոսյանը վստահություն հայտնեց, որ մարզային վարչության աշխատանքներն այսուհետ կազմակերպվելու է առավել արդյունավետ:
 
Արագածոտի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Սամվել Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը՝ մարզային վարչության պետի պաշտոնը վստահելու առթիվ:
 
«Վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը արժանանալու է թե՛ Քննչական կոմիտեի ղեկավարություն և թե՛ Արագածոտնի մարզի բնակչության գոհունակությանը»,- ասաց Արագածոտի մարզային քննչական վարչության պետը:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 411 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար