Բունտ ԱԺ-ում․ մոտ 60 աշխատակիցներ լքում են աշխատանքը. .1in.am



22-03-2019 15:14:29   | ՀԱՀ  |  Ի՞նչ է գրում մամուլը
.1in.am Ազգային ժողովի մաքրուհիները խիստ վրդովված են. նրանք իմացել են, որ իրենց աշխատավարձը կրճատվելու է և դառնալու է 40 հազար դրամ: «Ամեն ժողովին ասում էին, թե աշխատավարձը չի իջնի, մի բան էլ կբարձրանա: Ասում էին՝ մինչև տարեվերջ կօգտվեք սոցփաթեթից»,- զայրացած ասացին նրանք:
 


Նրանց խոսքով՝ հունիսից մինչև դեկտեմբեր ամիսը շենքը չոքեչոք մաքրել են. «Խի սենց արհամարհական վերաբերմունք կլինի՞ աշխատողի հանդեպ»:
 
Մաքրուհիները նշեցին, որ իրենց բոլոր 64 աշխատակիցներից ոչ մեկը
համաձայն չէ 40 հազար դրամով աշխատել: «Մեր աշխատավարձը կրճատվում է 27 հազար դրամով՝ չհաշված պարգևավճարները, սոցփաթեթը: Մենք տարվա մեջ մեկ անգամ մեզ թույլ էինք տալիս հանգստանալու գնալ, իսկ հիմա՝ չէ»,- ասացին նրանք՝ հավելելով, որ իրենց նաև այս ամիս պրեմիաներ չեն տվել. «Սա ի՞նչ բան է, 30 տարի մեր առողջությունը քայքայեցինք էս շենքում»:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1615 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար