Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի. panorama.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-03-2019 15:28:36   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
panorama.am Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Յանչենի քաղաքապետ Ցաո Լուբաոն, գրում է ՌԻԱ Նովոստին: 
 


 
Նա նշել է,
որ տուժածներից  32-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 58-ը՝ ծանր: Ընդհանուր առմամբ,  16 հիվանդանոցներ ընդունել են շուրջ 640  տուժածի:
 
 
Ըստ աղբյուրի՝ պայթունի հետևանքով  4 հազար մարդ տարհանվել է, որից 3 հազարը գործարանի աշխատողներ են, իսկ մնացածը` տեղի բնակիչները:
 
Նշվում է նաև, որ մանկապարտեզներում և դպրոցներում դասերը հետաձգել են:
 
Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի վայրում խմելու ջուրը չի աղտոտվել:
 
Նշենք, որ պայթունը տեղի է ունեցել մարտի 21-ին Չինաստանի Ցզյանսու արևելյան նահանգի քիմիական գործարանում: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ Չինաստանի սեյսմիկ գործակալությունը 2,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող Լյանյունգանի քաղաքային օկրուգի Գուաննան շրջանում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար