Նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին

22-03-2019 16:27:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական կառավարման համակարգում բարեփոխումների քաղաքականության ձևավորման, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման, գերատեսչական կարողությունների հզորացման, արձագանքող քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ապահովմանն առնչվող թեմաներ։
 
Նախարար Պապիկյանը
բարձր է գնահատել պետական կառավարման ոլորտում Բարրի Ջեքսոնի մասնագիտական խորը գիտելիքներն ու տարիների կուտակած փորձառությունը և ընդգծել, որ նախարարությունը հետաքրքրված է պետական կառավարման համակարգի ու կառուցվածքի արդիականացմանն ընդառաջ ծանոթանալ կառավարման և բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձին։
 
Բարրի Ջեքսոնը, ծանոթանալով նախարարության կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին, նշել է, որ շահագրգռված է ՀՀ ՏԿԶ նախարարության հետ ունենալ երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական ու մասնագիտական ներուժով նպաստել գերատեսչության կարողությունների բարելավմանն ու հզորացմանը։
 
Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ կարևորել է փոխադարձ համագործակցության հեռանկարը և հույս հայտնել, որ նախարարության կողմից ռազմավարական ուղղությունների նախանշման, տարածքային քաղաքականության մշակման ու վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործում իր մասնակցության չափաբաժինը կունենա նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվական խումբը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 490 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար