Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերներ Թութին և Ստեֆանո Լազարոթոյին

22-03-2019 18:13:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։
 
Ստեֆանո Լազարետտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։ Դեսպանի խոսքով,  Հայաստանում տեղի
ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում․ նրանք դեսպանին հարցնում են՝ արդյո՞ք իսկական ժամանակն է այստեղ գործունեություն սկսելու և ստանում են դրական պատասխան։ Դեսպանը կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։
 
Վերներ Թութը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով։ Նա նախարարին է ներկայացրել Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի  գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։ Ծրագրի տարածաշրջանային փոխտնօրենը նշել է կազմակերպության համար առաջնահերթություն հանդիսացող նպատակները և Հայաստանի կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ 
 
Կողմերը քննարկել են տնտեսական աճի ներառականությանն, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 398 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար