Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում

22-03-2019 18:25:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում
Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զարլանդի համալսարանում եւ Զարլանդ երկրամասի խորհրդարանում:
 

Զարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին
համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Զարլանդի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ:
 
Երկրամասի խորհրդարանում հայկական պատվիրակության անդամներին ընդունել է խորհրդարանի ղեկավար Շտեֆան Տոսկանին: Նա, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել հայաստանցի խորհրդարանականներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մտքեր փոխանակել միջխորհրդարանական կապերի ակտիվացման, հայ-գերմանական տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:
 
Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Զարլանդի խորհրդարանի հյուրերի պատվո մատյանում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 457 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար