Հանրապետական շաբաթօրյակ ԱՐՄԵՆԱԼ-ում

23-03-2019 13:39:26   | Հայաստան  |  Հասարակություն
 ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի ավելի քան 100 աշխատող մասնակցեց հանրապետական շաբաթօրյակին: Նրանք մաքրեցին ձեռնարկության ներսում գտնվող արդյունաբերական և կանաչ գոտիները,  ինչպես նաև մերձգործարանային պուրակը չոր ճյուղերից, անցած տարվա տերևներից, կենցաղային և շինարարական թափոններից:
 


- Աղբը հեռացնելու համար պահանջվեց երկու ԿամԱԶ, - հայտնեց ԱՐՄԵՆԱԼ-ի վարչատնտեսական բաժնի պետ Աշոտ Սերոբյանը: - Գործարանի ստորաբաժանումները մրցում էին տարածքի մաքրման աշխատանքների արդյունավետության համար: Առավել աչքի
ընկան ֆինանսական և առևտրային տնօրինությունների, ինչպես նաև պահպանության ծառայության աշխատակիցները: Պուրակում մեզ հետ աշխատում էին մերձակա շենքերի բնակիչները: Գործարանի ներսում գտնվող տարածքները կարգի բերեցին արտադրամասերի հերթափոխից ազատ աշխատողները:
 
Բոլոր ծառերի բները, իսկ ԱՐՄԵՆԱԼ-ի տարածքում մի քանի հարյուր ծառ կա, վնասարար միջատներից պաշտպանելու համար կրի լուծույթով պատեցին: Ձեռնարկության ճանապարհների երկայնքով եզրաքարերը ներկվեցին սպիտակ ներկով: Գործարանը գարնանային ու բարեխնամ տեսք ստացավ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 563 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար