Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 147 դեպք. Ոստիկանություն

25-03-2019 16:03:38   | Հայաստան  |  Հասարակություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք։ 
 


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության
32, մարմնական վնասվածք հասցնելու 26, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 9, սպանության սպառնալիքի ու ծեծի 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման ու ինքնիրավչության 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, սպանության փորձի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, խուլիգանության հատկանիշներ պարունակող վեճի, թմրամիջոցի մաքսանենգության ու սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք: 
 
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։ 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ավտոմեքենա փախցնելու ու խարդախության 1-ական դեպք։ 
 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար