Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը

25-03-2019 16:53:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում
բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը: 
 
Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի 10 օր:
 
Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 266 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար