Լավագույն դաշնակահարներից Ալեքսանդր Ռոմանովսկին ելույթ կունենա Երևանում

16-04-2019 18:02:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ապրիլի 22-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի երաժշտության երեկոյի։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացվեն Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։
 
Նվագախմբի հետ հանդես կգա մեր օրերի լավագույն դաշնակահարներից մեկը՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող Ալեքսանդր Ռոմանովսկին։ 
 
«Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու մասին գրել է. «Ալեքսանդրը յուրահատուկ է։ Նրա մեջ
ոչ միայն համատեղված են երևակայությունն ու կատարողական տեխնիկայի արտասովոր տաղանդը, այլև զգացմունքայնությունն ու երաժշտության գեղեցիկ մեկնաբանությունը»։
Հեղինակավոր «Նյու Յորք Թայմսը» Ռոմանովսկու ալբոմը՝ բաղկացած Ռախմանինովի ստեղծագործություններից, գնահատել է որպես մեծագույն նվաճում։ 
 
Ռոմանովսկու արվեստին հայ երաժշտասերները ծանոթ են, նրա համերգները Երևանում միշտ անցնում են լեցուն դահլիճներում և բուռն ծափահարությունների ներքո։ Նա սպասված երաժիշտ է Հայաստանում, ում այստեղ սիրում ու գնահատում են։ 
 
«Հայերը շատ հոգևոր և խորը զգացմունքային ժողովուրդ են՝ հավատարիմ իրենց արժեքներին»,- մի առիթով ասել է Ռոմանովսկին, ում ծափահարում են աշխարհի լավագույն բեմահարթակներում, ով ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի ու ճանաչված դիրիժորների հետ։ 
 
Ալեքսանդր Ռոմանովսկու արվեստի և ամբողջ աշխարհում ռուսական երաժշտության խորհրդանիշներից մեկը համարվող Սերգեյ Ռախմանինովի խոշորակտավ երկու ստեղծագործությունների հետ երաժշտասերները կարող են հաղորդակցվել ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
 
  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար