Հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի համակարգային՝ չուղղորդված ու չթիրախավորված. Կարեն Զադոյան

17-04-2019 16:42:26   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հակակոռուպցիոն պայքարը պետք է լինի համակարգային, ինչը ենթադրում է, որ այն չպետք է լինի ուղղորդված և թիրախավորված: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ, Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, հակակոռուպցիոն պայքարը համակարգային դաշտ բերելու լավագույն լուծումը հիմնական երեք ուղղություներով՝ հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում և պատժի անխուսափելիության
ապահովում, կարգավորվող ռազմավարությունն է: 
 
Ըստ նրա՝ հենց այդ նպատակով շախագրգիռ խմբերի հետ նախատեսել ենք քննարկումներ անցկացնել, հրավերներ ուղարկել ընդդիմադիր բոլոր ուժերին, ԱԺ բոլոր քաղաքական ուժերին: 
 
«Ներկա կառավարության կողմից շեշտը դրվում է պայքարի պատժի անխուսափելիության գործիքի վրա, նախորդ իշխանությունների կողմից դրվում էր կանխարգելման գործիքի վրա: Ես կարծում եմ, որ ինչ-որ մի գործիքի վրա պետք է հիմնական շեշտադրում չարվի, այլ ավելի ներդաշնակ համագործակցություն լինի երեք հիմնասյուների՝ կանխարգելման, կրթության և պատժի կանխարգելիության հետ: Ամեն ինչը պետք է լինի ինստիտուցիոնալ մակարդակում ձեւավորված»,- նշեց Կ. Զադոյանը՝ հավելելով, որ Հայաստանում չպետք է բոլոր մարմինները կոռուպցիայի դեմ պայքարեն: 
 
Նրա կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարի մեկ մասնագիտացմված մարմին, որը կձևավորվի բարեխղճության սկզբունքներով, կունենա սահմանադրական լուրջ երաշխիքներ, ինչը ենթադրում է սահմանադրական փոփոխություն: 
 
Կ. Զադոյանի խոսքերով՝ այդ գործընթացում նոր կերևա՝ արդյոք նոր կառավարոթյունն ունի քաղաքական կամք դա անելու, թե ոչ: 
 
«Եթե ունենա, դա կլինի սահմանադրական բարեփոխումների տեսքով, իսկ եթե ոչ, դա կլինի նախկին կառավարության կողմից առաջարկած գործիքակազմը` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմին կձևավորվի հատուկ քննչական ծառայության բազայի վրա, դա կլինի»,- նկատեց նա:
 
Բանախոսի համոզմամբ՝ համակագային կոռուպցիան չի վերացել, ուղղակի առկա է բարձր քաղաքական կամք,
հետևաբար քաղաքական կոռուպցիան կվերանա այն ժամանակ, երբ կգործեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ և այդ պայքարին կլծվի նաև ժողովուրդը: 
 
Նշենք, որ այսօր Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը, որի նպատակն էր քննարկել այն անհրաժեշտ  քայլերը, որոնք թույլ կտան Հայաստանին թռիչքաձև զարգացնելու հակակոռուպցիոն բարեփոխումները: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար