Հայ-շվեցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում

17-04-2019 18:02:25   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:
 

Ողջունելով հյուրին՝ Արայիկ  Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական  փոխգործակցության  նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված  կրթության ոլորտը տնտեսական հեղափոխության իրականացման և հասարակական վերափոխումների կարևոր հիմնասյուներից է: Նախարարի
խոսքով, կրթության ոլորտի առաջնահերթություն համարվող բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը նպաստելու է Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրված բարձր տեխնոլոգիաների ու «Հայտեք» կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը: Հանդիպման ընթացքում, ԿԳ նախարարը նշել է նաև, որ գյուղատնտեսության զարգացմանը միտված ագրարային մասնագիտությունների արդիականացման նպատակով ներկայում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտներում:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Լազարոթոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքով, Շվեյցարիայի համար առաջնային համարվող գյուղատնտեսության ոլորտը լուրջ հաջողություններ է արձանագրել և այդ համատեքստում՝ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ հատկապես ագրարային մասնագիտությունների և վերապատրաստումների ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման մի շարք այլ հարցերի:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար