Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

17-04-2019 18:09:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ
և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
 
Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկրնե-րի և ժողովուրդների: 
 
Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան:           
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար