ԵՊԲՀ-ում նշվել է հնդկական Նոր տարին

17-04-2019 19:25:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Այսօր ԵՊԲՀ-ում տոնական մթնոլորտ էր: Հնդիկ ուսանողների մասնակցությամբ ավանդական երգերով ու պարերով նշվեց հնդկական Նոր տարին, որը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու և հաղորդակից լինելու հնդկական հարուստ մշակույթին: 
Նախքան համերգային ծրագիրը, ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն
Մուրադյանը: Ռեկտորը շնորհավորելով հնդիկ ուսանողներին և նրանց ընտանիքներին շեշտեց, որ մշակութային միջոցառումները շատ կարևոր են և ուսանողական կյանքը դարձնում են էլ ավելի հետաքրքիր:
 
«Ինձ համար մեծ պատիվ է մայր բուհի բեմահարթակից մեր ուսանողներին շնորհավորել Հարավային Հնդկաստանի Նոր տարվա կապակցությամբ: Այս տարի մեծ, նշանառու իրադարձությունների տարի է լինելու, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հայաստանում»-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին հրավիրել է մասնակցելու Կոմիտասի 150-ամյակի նվիրված համերգին, ինչպես նաև պարի միջազգային օրը շուրջպար բռնել համալսարանում ՝ աշխարհին ի ցույց դնելով, որ համամարդկային արժեքները, գթասրտությունը, հավատարմությունը, գիտելիքը կարելի է միայն մշակույթով պահպանել:
 
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարն էլ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին նման միջացառումների կազմակերպման համար, հավելեց, որ միայն գիտելիքով բժիշկ չեն դառնում, պետք են համամարդկային արժեքներ:
 
Դեսպանը ուրախությամբ նշեց, որ ուսանողները գտնվում են ապահով և վստահելի ձեռքերում:
 
Ելույթներից հետո հնդիկ ուսանողները ռեկտոր Արմեն Մուրադյանին և դեսպան Սանգվան Յոգեշվարին հանձնեցին հուշանվերներ:
Այնուհետև ներկայացրին գեղեցիկ համերգային ծրագիր` համեմված հնդկական պարերով ու երգերով:
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար