Թվերը ճիշտ են. Նիկոլ Փաշինյանը՝ 50000 աշխատատեղի մասին

17-04-2019 19:47:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հնչեցրած տվյալի մասին, որ ավելի քան 50000 աշխատող դուրս է եկել ստվերից: Եղիազարյանը նշել է, որ դա արտացոլված չէ զինծառայողների ապահովագրության հիմնադրամում կատարված վճարումներում և հարց ուղղեց՝ արդյոք նշված թիվը համապատասխանում է իրականությանը:
 


«ԵԽԽՎ-ում ձեր ելույթի ժամանակ դուք հայտարարեցիք, որ 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում: Զինծառայողերի ապահովագրության հիմնադրամում արտացոլվում են յուրաքանչյուրի համար 1000-ական դրամներ: Իմ ունեցած տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո մինչև նախորդ տարվա դեկտեմբերը ներառյալ ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով: Դա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5026 աշխատող: Կամ ձեզ ներկայացված թվերը սխալ են, կամ եթե ճիշտ են, ինչու՞
գումարները չեն արտացոլվում հիմնադրամում»:
 
«Թվերը աշխատատեղերի մասով չեն կարող սխալ լինել, որովհետև արտացոլված են ՊԵԿ ու ԱՎԿ տվյալներում», – ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ոչ բոլոր ընկերություններ են պարտաճանաչ  վճարում հիմնադրամի պարտադիր 1000 դրամ վճարը,  և կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի դա շտկելու համար:
 
«Ինչ վերաբերում է հիմնադրամին, դրա հետ կապված հավելյալ պարզաբանուներ կստանամ ես, բայց ասեմ, որ դա նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա: Եվ այդպիսի տեղեկություններ ես ստանում եմ պարբերաբար, որ 1000 դրամները միշտ չէ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են: Նույնիսկ ամբողջական ընկերությունների մասին են ասել: Եվ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովվի»,- ասաց նա:
 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ընդհանրապես մեր վիճակագրական
ծառայության խնդիրն է, միայն այդտեղ չէ խնդիրը: Բազմաթիվ տեղեր այսօր կարելի է անհամապատասխանություն գտնել, և դա նորություն չէ: Եվ այդ հարցն իսպառ կլուծվի թվայնացման արդյունքում: Քանի դեռ մարդկային գործոնը մեծ դեր է կատարում թվերի հարցում, ըստ Փաշինյանի, այդտեղ որոշակի անհամապատասխանություններ կունենանք:
 
Lragir.am
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 597 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար