Հրազենային մարմնական վնասվածք ստացած զինծառայող Նարեկ Սաֆարյանը մահացել է

18-04-2019 13:17:25   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ  2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»: 
 


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեն
սգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբը, որը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր:
 
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
 
Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Նարեկ Սաֆարյանի կենսաբանական մահը:
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 426 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար