Իշխանությունը «Սպայկայի» հարցում պատրաստ է գնալ մինչեւ վերջ․ «Ժամանակ»

18-04-2019 15:21:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Ժամանակ» թերթը գրում է.
 


« Արդեն 10 օր է՝ կալանավորված է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, ով մեղադրվում է չարամտորեն հարկերից խուսափելու համար: Ըստ ՊԵԿ-ի՝ Ղազարյանի ղեկավարած հիմնարկը պետությունից թաքցրել է 7 մլրդ դրամ հարկ, իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության պարտավորությունները
կարող են անցնել 40 մլրդ-ը: Կալանավորելով Ղազարյանին՝ պետությունը դժվար թե ստանա իր հասանելիք գումարը, որովհետեւ եթե «Սպայկա» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը, իսկ ամեն ինչ գնում է դրան, եւ հայտարարի իր սնանկության մասին, ապա նրա ունեցած ամբողջ գույքը, որը գրավադրված է բանկերում, կհանվի աճուրդի, եւ դրանով հազիվ մարվեն նրա վարկային պարտավորությունները: Արդյունքում պետությունը կստանա ոչինչ, կփակվի մի խոշոր արտահանող ընկերություն, եւ գործազուրկ կդառնա մի քանի հարյուր մարդ: Իշխանությունում սա կարծես հասկանում են, բայց հանուն արդարության վերականգնման պատրաստ են գնալ մինչեւ վերջ»:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 509 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար