Որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել. Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



18-04-2019 17:07:13   | Հայաստան  |  Հասարակություն
 


Որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես սկզբունքորեն մերժում եմ
ցանկացած կոռուպցիոն երևույթ: 
 
Այս մասին ապրիլի 18-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանը: 
 
Նա իրեն հեգնողների համար ևս մեկ անգամ հայտարարեց, որ գերեզմանում էլ լինի իր անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ: 
 
Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ում է ինքը խանգարում, Դ. Սանասարյանը նշեց. 
 
«Ես չեմ կարող ասել, թե ում եմ խանգարում, բայց մի բան հստակ հասկանում եմ տարբեր շրջանակների կողմից արծարծվող թեմաներից, այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, երբ էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ: Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին: Ես վստահում եմ, որ չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետն իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ-որ պատվեր է տվել, դա ես այս պահին բացառում եմ։ Թե որ մարմիններն, ինչ կուզենան առհասարակ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի՝ օրենքի շրջանակներում, իհարկե, և այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային մարդ լինի, մաքուր մարդ լինի, երբևիցե որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի»: 
 
ՊՎԾ ղեկավարի խոսքերով՝ այն պահին, երբ վարչապետն իրեն չվստահի, կազատի աշխատանքից,
իսկ այն պահին, երբ ինքը չվստահի վարչապետին, ապա անձամբ դիմում կգրի և դուրս կգա: 
 
Անդրադառնալով հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացին՝ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ ամփոփ տեղեկանքը ներկայացվել է Դատախազություն։
 
Նրա փոխանցմամբ՝ գնումները կազմակերպված են եղել կոնկրետ մարդկանց համար, և երբ ցանկություն ունենա խոսելու՝ կխոսի։
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար