Գործարկվել է աջակցության նոր հարթակ. «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է

19-04-2019 11:23:11   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
«Այբ» ավագ դպրոց բարձր ցուցանիշներով ընդունված հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ՝ հնարավորություն ունենալով ստանալու 21-րդ դարին համահունչ կրթություն։ Արդեն ութ տարի գործող այս նախագծի շրջանակում հիմնադրամն
ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել է 897 կրթաթոշակ։
 
«Այբ» կրթական հիմնադրամն ուրախությամբ տեղեկացնում է, որ գործարկվել է donate.ayb.am կայքը, որտեղ ցանկացած մարդ, առանց լրացուցիչ ջանքերի ու ժամանակ կորցնելու, կարող է նվիրատվություն կատարել հանուն որակյալ կրթության և ապագայի։  Կայքում նվիրատվություն կատարելով՝ դուք անմիջականորեն մասնակցում եք Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ստեղծմանը։ 
 
«Այբ» ավագ դպրոցում սովորող երեխաները, ավարտելով դպրոցը, շարունակում են կրթությունը հայաստանյան և միջազգային ամենահեղինակավոր բուհերում՝ համալրելով մեր երկրի «կրթական դեսպանների» շարքը և իրենց գիտելիքներն օգտագործելով մեր երկրի զարգացման համար։  
 
Մենք հավատում ենք, որ լավագույն ապագայի ապահովման ճանապարհը որակյալ կրթությունն է։ Կրթության մեջ արված ներդրումն ապագային ուղղված ամենահամակարգային ներդրումն է, որը դրական փոփոխություն է բերում նաև հասարակական կյանքի այլ ոլորտներում։ 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար