Փոխնախարար Խաչիկյան. «Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու միակ ճանապարհը հակակոռուպցիոն կրթությունն է»

19-04-2019 11:33:49   | Հայաստան  |  Իրավունք
 


«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
 
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների  և մտավախությունների համար:
 
Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, դրանք բավական  կարևոր են: «Կարևոր են երկու իմաստով: Առաջինը՝ հնարավորություն
են տալիս մեկտեղ, ամրագրել ու նյութականացնել  բոլոր այն դրական, առերևույթ հիմնավորված և համապատասխան հեռանկար ունեցող առաջարկները մեկ հարթակում, և երկրորդը՝ դիրքորոշումների, արված հայտարարությունների և նկատառումների հաշվառմամբ, թույլ կտա մշակել հնարավորինս արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ներկայում գտնվում ենք մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում, որի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետևողական՝ բոլոր գործիքների կիրառմամբ: Նա տեղեկացրել է. որ այս  ընթացքում Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հայեցակարգի վերաբերյալ ստացել է մի քանի հարյուր դիտարկում և առաջարկություն՝ վստահեցնելով, որ ստացված առաջարկություններից յուրաքանչյուրը արժանացել և արժանանալու է գնահատման դրա բովանդակային հիմնավորվածության, նպատակահարմարության, գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության համատեքստում:
 
Համաժողովի ավարտին փոխնախարար Խաչիկյանը հավելել է, որ հակակոռուպցիոն  կրթությունն է միակ ճանապարհը, որը հասարակության շրջանում կարող է ձևավորել կոռուպցիայի նկատմամբ կայուն  անհանդուրժողականության մթնոլորտ:
 
  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 407 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար