Դավիթ Սանասարյանին վարչապետը պաշտոնանկ չի արել․ հարգում է անմեղության կանխավարկածը․ Վլադիմիր Կարապետյան. Factor.am

19-04-2019 17:03:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կասեցրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,- այսօր Factor.am-ի հարցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանը կասեցրե՞լ է ՊՎԾ պետի լիազորությունները, պատասխանեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
 


Մինչդեռ պաշտոնյայի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում իրավաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ`քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով
նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: «Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին»,- ասաց նա։
 
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունների կասեցման վերաբերյալ ԱԱԾ-ն երեկ միջնորդություն էր  ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ավելի ուշ  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ կապ հաստատեց եւ փոխանցեց․«Ասել եմ, որ վարչապետը մտադրություն չունի և չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»։ 
 
 Աղավնի Սուքիասյան 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 633 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար