Լեւոն Շիրինյանի կոչը վարչապետին



20-04-2019 10:00:00   | Հայաստան  |  Քննաարկում

 «Ես դիմում եմ վարչապետին, որ նա վերցնի Դավիթ Սանասարյանի գործն իր վերահսկողության տակ եւ իր զինակցին, ով կարեւորագույն օղակ է ղեկավարում, թույլ չտա հանկարծ հոշոտեն», - «Նոյյան Տապան»-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, Խ․Աբովյանի անվ, հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը։

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Լ․Շիրինյանի հարցազրույցից։

 «Ինչքան ռեֆորմների հարցը գործնական հարթություն է տեղափոխվում, այնքան հարաբերությունները սրվում են»։

«Ես նկատում եմ դասակարգային պայքարի սրում, իհարկե ոչ դասական ձեւով, որովհետեւ Հայաստանում սոցիալական, սեգմենտային հարաբերությունները այնպես պարզ չեն, որովհետեւ մենք ստացել ենք մի ժառանգություն, որը դոնդող է ըստ էության՝ քրեապետություն, որ անվանում են լուտոկրատիա։ Հենքը դա է։ Ավելին ասեմ, վաշխառուական կապիտալը հիմնականում կազմակերպված է հատկապես Հայաստան պետության դեմ եւ գնում է Հայաստանը վերադարձնելու ճահիճ՝ անցյալ»։

«Մենք Հայաստան ենք ուզում ժողովրդով, եւ դա լինելու է, եւ դա արարչագործական Հայաստան է լինելու»։

«Ընթացքը Հայաստանում դեպի առաջ է, հուսահատվելու կարիք չկա, ժողովրդի ահռելի զանգվածի պահանջը վերափոխումներն են, հետեւապես, վարչապետը ունի ոչ միայն խորհրդարանում կայունություն, այլեւ պահանջատեր ժողովուրդ, իսկ դա նշանակում է, որ նա չի կարող չանել, իհարկե, եթե ուզենա՝ չեմ ասում՝ չի ուզում»։  

«Ցեմենտի գործարանի գծով՝ ինձ համար ծիծաղելի է, երբ Ազգային Ժողովում հնչում են խոսակցություններ, որ ազգային կապիտալը չպիտի պաշտպանվի, նա իրեն պետք է պաշտպանի։ Անթույլատրելի է․օտարերկրյա պետությունները կարող են դիվերսիա անել՝ ապրանքի էժանացման ձեւով լցնել Հայաստանի շուկան, կաշառելով այստեղի իրենց գործակալական ցանցին եւ երկար տեւական ընթացքով քայքայել Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես։ Այդպիսի էքսպանսիա աշխարհում հայտնի է։ Սա դրա արտացոլումն է նաեւ, երբ այսպես ինչ-որ «նեոլիբերալ» եւ այլ բառերով ծխածածկույթ են անում, որ պետությունը գործ չունի դրա հետ»։

 

05։50 - «Մի 30 տոկոս Ազգային Ժողովում ներկայացվածների պետական գործիչներ կդառնան, ինչքան էլ երիտասարդ են։ Նրանց մեջ ներուժ կա։ Մի քանիսին էլ ես եմ ճանաչում՝ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր փորձ չունեն, բայց դրանք նաեւ գողանալու փորձ չունեն՝ սա իրենց առավելությունն է՝ կրթություն ունեն։ Մնացածին ինչպես քամին բերել է, քամին էլ կտանի»։  

«Խնդիրը ծագեց անցած տարվա հոկտեմբերի 2-ից հետո, երբ նոր իշխանությունը նախկին եռանդը չցուցաբերեց ընտրական հին օրենսգիրքը վերացնելու համար եւ այդ հողափորներին՝ ռեյտինգայիններին մխրճեց Հայաստանի խեղճուկրակ նիհարած մարմնի մեջ․նրանք գետնի տակից, գերեզմաններից սկսեցին ձայներ նորից հավաքել։ Սա հանցագործություն էր պետության դեմ, որովհետեւ պարզ էր՝ նախկին ռեժիմը ինչու էր  <դա> անում՝ ձայներ բերելը ի՞նչ էր նշանակում։  Ուրեմը հեղափոխության առաջին նահանջը եղավ այդ ընտրական օրենսգիրքը պահելը, եւ դա Հայաստանի քաղաքական ներկապնակը խճողեց եւ հեղափոխությանը աջակից կուսակցություններ, ուժեր, մտավորականներ, ուսանողության ահռելի զանգված, ովքեր պաշտպանում էին հեղափոխությանը, նրանք այստեղ քրեաօլիգարխիկ համակարգի գրանիտե պատին առաջին անգամ հանդիպեցին եւ դա իր վատթար գործն արեց։ Եվ իշխող ուժը, որի հետ մենք եղել ենք, եւ մնում ենք՝ <համարելով նրան> որպես այլընտրանք, քանի որ նրանց մեջ ենք վերափոխումը տեսնում, Ազգային Ժողովում ստացավ 80 տոկոս։ Եթե հաշվենք դրա հետ Լուսավոր Հայաստանը, որոնք ճիշտ է՝ անհատական  հակասություններ եթե <անգամ> ունեն,   ապա կոնցեպտուալ իմաստով հակադիր ոչինչ չունեն։ Այս իմաստով խորհրդարանը դարձավ մոնոպոլիայի դեմ պատերազմ մղող Հայաստանի մոնոպոլ քաղաքական իշխանություն։ Եվ խախտվեց պառլամենտարիզմի կարեւորագույն տարրերից մեկը՝ բազմակուսակցական, կամ գոնե երկկուսակցական խորհրդարան չունեցանք։ Եվ սա քաղաքական աղետի սկիզբն էր։ Մենք ունենք մեխանիզմի փչացում։ Պառլամենտարիզմի մեխանիզմը չունենք»։  

11։09 <Դավիթ Սանասարյանի հետ կապված>ը ես հակված եմ <հեղափոխության> ռեվերս շարժման հետ կապել։ Չեմ կարող ասել, որ Հայաստանի համար նման իրավիճակներում պայքարած մարդը կարող էր միամիտ ձեւով ընկնել կոռուպցիոն շարժի մեջ, բայց չեմ բացառում մասնագիտական որակի ցածրությունը։  ․․․Ես դիմում եմ վարչապետին, որ նա վերցնի այդ գործն իր վերահսկողության տակ եւ իր զինակցին, որը կարեւորագույն օղակ է ղեկավարում, թույլ չտա հանկարծ հոշոտեն։ Վրիպակները չեմ բացառում՝ մասնագիտական։ Իսկ մեր խարդախ միջավայրը, որ առաջացրել են 3 նախագահները, դավադիր մասը կարող էր նրան տանել-ջրերի մեջ քաշեր։ Մեր հասարակության պահանջը մեկը պիտի լինի՝ գործի քննության հրապարակայնություն եւ արդարադատություն իրավական պետության չափորոշիչի մեջ»։ 

 
 
 

 
 


Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2475 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար