2016-ի ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ազգությամբ հայի և ադրբեջանցու բողոքները՝ ընդդեմ ՀՀ-ի և Ադրբեջանի, ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի. Tert.am

20-04-2019 12:20:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Tert.am-ը ՄԻԵԴ կայքից տեղեկացավ, որ «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» և «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, ՄԻԵԴ-ը բողոքները ճանաչել է անընդունելի:
 


Ազգությամբ ադրբեջանցի Նուշիրավան Ամրահովը բողոք է ներկայացրել 2016 թվականի իրադարձությունների հետևանքով կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Գանգատում նշվում է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախատում, սակայն ՄԻԵԴ-ը դիմումատուի բողոքը համարել է անհիմն
և անընդունելի է ճանաչել այն:
 
Ինչ վերաբերում է «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» գործին, ապա բողոքը ներկայացրել է Մարտակերտի բնակիչ, ազգությամբ հայ Սվետլանա Խուդունցը: Դիմումատուն հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը  Թալիշ գյուղից պայթյունի ձայներ են լսել, նույն օրն առավոտյան ադրբեջանական զորքերը գնդակոծել են Մարտակերտը, ինչի հետևանքով տարհանվել են, ապրիլի չորսին վերադարձել են, իսկ նոր կրակոցներից հետո կրկին տարհանվել են և շատերը այլևս չեն վերադարձել՝ նոր հարձակումների հավանականությունից ելնելով:
 
Խուդունցը բողոքել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ մի շարք հոդվածների խախտում, այդ թվում՝ կյանքի իրավունքի:
 
ՄԻԵԴ-ը ընդդեմ Ադրբեջանի բողոքը ևս ճանաչել է անընդունելի:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար