Նոր մշակույթ է մտել մեր երկիր. Մնացական Հարությունյան

21-04-2019 09:58:56   | Հայաստան  |  Հասարակություն

Հրազդան TV հիմնադիր-տնօրեն Մնացական Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հենց նոր Աբովյան փողոցի աջ մայթով իջնում էի ներքև, բացօդյա սրճարանի սեղաններից մեկում տեսա մի տղամարդու և կնոջ, ուրիշ մարդ չկար շրջապատում: Նայեցի տղամարդուն, դեմքը ծանոթ էր, կնոջ դեմքն էլ էր ծանոթ:Ուշադիր նայեցի երկուսին էլ: Նիկոլ Փաշինյանն էր և Աննա Հակոբյանը: Սրճում էին: Նրանց կողքին կամ թեկուզ հեռու թիկնապահներ չկային: Փաշինյանի դեմքին և աչքերում վախի կամ տագնապի ոչ մի նշույլ չտեսա: Աննայի դեմքին կարծես թե տագնապ կար. կին է վերջապես: Նիկոլը հազարավոր չարակամ , գուցե և թշնամի ունի, բայց չի վախենում: Սովորաբար մարդիկ վախենում են, երբ գիտեն, որ վախենալու բաներ ունեն: Երկրի առաջին դեմքը վախենալու բաներ չունի: Սա իսկապես լեգենդ է: Ես ապրել եմ հին, կոմունիստական ժամանակները, երբ շրջկոմի քարտուղարի մենակ, ոտքով քայլելն անգամ իրադարձություն էր, չեմ խոսում նախորդ իշխանության այսպես կոչված լիդերների մասին, որոնք մարդամեջ մտնելու համարձակություն չունեին անգամ թիկնազորի ուղեկցությամբ: Վախենում էին, որովհետև գիտեին, որ վախենալու բաներ են արել: Մեկ ուզեցա մոտենալ, հարցնել, թե ճանաչում է ինձ: Բայց ինչու պիտի ճանաչի, կարևորը՝ ես նրան ճանաչեցի, ամեն մի անցորդ ճանաչում է նրանց, բոլորն էլ հեռվից ձեռքով էին անում, երջանկացած ժպտում , հեռանում: Այո, նոր մշակույթ է մտնում մեր երկիր»:

 

 

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1134 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար