«Ուզում ենք, որ բոլոր հին թալանչիները հեռանան». Արցախում իշխանափոխության պահանջ կա. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-04-2019 16:59:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի մեր հայրենակիցները հոգնել են գործող իշխանությունների վարած քաղաքականությունից և համակարգային փոփոխություններ են ակնկալում:
 
Արցախում անցկացրած մեր հարցախույզի ժամանակ նրանք նշեցին, որ արցախցիների սոցիալական վիճակը մտահոգիչ է և դրա հիմնական մեղավորը գործող իշխանությունն է:
Արցախցիները ցանկանում են ունենալ իրենց խոսքով՝ արդար ժողովրդի կողքին կանգնած իշխանություն: «Գողականներ և օլիգարխներ չպետք է լինեն,որ բիզնեսը իրենց ձեռքում պահեն:
 
Ինչպես որ Հայաստանում է եղել առաջ, նույնն էլ այստեղ է, մարդիկ աղբից հաց են ճարում, որ ուտեն»,-նշում են արցախցիները: Նրանք նշում են. «Իշխանափոխություն եթե չպահանջենք էլ ինքնըստինքյան լինելու է, արդեն դանակը հասել է ոսկորին: Իրենք դա զգալու են և որպեսզի խայտառակ չլինեն կամաց-կամաց պաշտոնազուրկ են դառնալու, իրենց հարստությունը վայելեն»,-փաստում են արցախցիները: Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար