Կայացել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը

22-04-2019 17:53:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ս․թ․ ապրիլի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։ 
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ նախագիծը
նոր կրթական համակարգ ու նոր արժեք կստեղծի դպրոցում:
 
  Այնուհետև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաև հրավիրել ընկերների և համատեղ այց կազմակերպել:
 
Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելու մշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը:
 
Ըստ որում, E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: 
Շնորհանդեսից հետո դպրոցականները դիտեցին Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար