Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



22-04-2019 18:01:50   | Հայաստան  |  Հասարակություն
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 06:00-ից մինչև 24:00-ն մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:
 


ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մասնավորապես, կարգելվի
երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպք Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի  ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 410 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար