Մեր քաղաքացի լինելն այո', պետք է նաև տոն դառնա ու հետայսու որևէ կառավարող ուժի մտքով անգամ չանցնի ժողովրդի ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ խլել. պատգամավոր

23-04-2019 11:58:28   | Հայաստան  |  Հասարակություն
 


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադառնալով ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցած իրադարձոթյուններին՝ իր  ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Անցյալ տարվա այս պահերի հույզերն ու ապրումները դժվար է նկարագրել, առավոտյան մտովի արդեն պատկերացնում էի, թե քանիսս ենք բանտերում մնալու, երիտասարդներն ինչ անդառնալի հիասթափություն են ապրելու ու ճնշումների ինչ տեղատարափի մեջ ենք ընկնելու, բայց հետո փողոց դուրս եկած մարդկանց անծայրածիր ալիքը տեսնելով հասկանում էի, որ բոլորին ճնշել հնարավոր
չէ,
անառաջնորդ մնացած այս մարդկանց մեջ ամեն մեկն էր առաջնորդը և հենց դա էր հաղթանակի գաղտնիքը:
 
Տարիներով ձևավորված, խոր արմատներ գցած ռեժիմի “վերջին բոլշևիկի” հրաժարականով մենք վերականգնեցինք ՔԱՂԱՔԱՑԻ լինելու իրավունքը, վերափոխեցինք քաղաքացիության ինստիտուտը, որը պետության ու անհատի կարևորագույն իրավական կապն է, որում նախկինում տրված էին միայն պարտավորությունները, մինչդեռ իրավունքը խլվել էր ընտրությունների կեղծման առաջին իսկ օրվանից, և ստեղծված իրավական կապի պայմաններում ՀՀ Սահմանադրության հոդված 2 ը չգործող բառերի կույտ էր դարձել:
 
Եթե քաղաքացին չուներ ընտրության իրավունք, զրկված էր իշխանություն ձևավորելու իրավունքից, ապա քաղաքացու ինստիտուտը չկար, քանի որ իրավունքի մեկնակետը խախտված էր ու մնացյալ իրավունքների պաշտպանությունը զուտ ժամանակավոր էր ու ամեն րոպե խախտվում էր` ստորադասվելով իշխանությունը զավթածների խմբային կամ անհավատական շահերին:
 
ԵՎ ՈՒՐԵՄՆ, այս օրը իրական քաղաքացի դառնալու օրն է, որից ի վեր, մեզ բոլորիս տրվել է բացառիկ հնարավորություն կառուցելու իրական ժողովրդավար, իրավական ու սոցիալական պետություն, և մեր քաղաքացի լինելն էլ, այո', պետք է նաև տոն դառնա, նշանակալի մի օր լինի ու հետայսու որևէ կառավարող ուժի մտքով անգամ չանցնի ժողովրդի ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ խլել»:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 576 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար