Էրիկ Գրիգորյանը Չինաստանում կմասնակցի գոտի եւ ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին

23-04-2019 13:26:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը 2019թ. ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու  Պեկինում տեղի ունենալիք Գոտի և ճանապարհ միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակներում կանցկացվի նաև «Կանաչ Մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և կտրվի «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ Զարգացման Միջազգային Կոալիցիայի» մեկնարկը:
 


Միջոցառմանը կմասնակցեն 40 երկրի ղեկավարներ և 160-ից ավելի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր: Միջոցառումների շրջանակներում տեղի կունենան երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, բարձրաստիճան հանդիպումներ, կայուն զարգացմանը, կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, կանաչ էներգիային, գլոբալ
կլիմայական կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նվիրված 12 թեմատիկ հանդիպումներ։ Ֆորումի նպատակն է բնապահպանական քաղաքակրթության և զարգացման վերաբերյալ հայեցակարգերի և պետությունների փորձի փոխանակման միջոցով Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացումը: 
 
   Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես կգա ելույթով։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում են նախարարի երկկողմ հանդիպումները Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի և Անտառային ազգային գործակալության ղեկավարի հետ։ Նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 273 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար