Հասարակությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ վերագտավ ինքն իրեն, հավատաց իր ձայնին. Անահիտ Բախշյան

23-04-2019 14:26:14   | Հայաստան  |  Հասարակություն
 


Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 2018 թվականի ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդպիսով երկրում սկսված հեղափոխական գործընթացներին՝ գրել
է. 
 
«Վարդ ջան, մեկ տարի առաջ այս օրն ու այս ժամին անհավատալի հաղթանակ ունեցանք, երանի մեզ, որ այդ պատմական օրվան արժանացանք։ 
 
Դժվարություններ շարունակում ենք ունենալ, բայց փաստ է, որ մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ վերագտավ ինքն իրեն, հավատաց իր ձայնին ու այսուհետ թույլ չի տալու ոչ մեկին, լսու՞մ եք՝ ո՛չ մեկին, չլսել իր ձայնը։
 
Շնորհավորում եմ այս օրվա հաղթանակի տարեդարձը»։
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 971 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար