Սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան պայթուցիկ նյութի տեղափոխման փորձը. ՀԺ

23-04-2019 15:50:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Armlur.am -ի տեղեկություններով` Իրանի Հանրապետությունից փորձել են պայթուցիկ նյութ տեղափոխել Հայաստան:
 


ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ իրավապահները 2019 թվականին բացահայտել են` Արիա Ասադիին մեղադրանք է
առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է մաքսանենգությամբ ՀՀ պետական սահմանով ԻԻՀ տեղափոխել պայթուցիկ նյութ հանդիսացող 100.5 գրամ վառոդ: Սակայն սահմանապահներին հաջողվել է կանգնեցնել այդ գործընթացը: Արիա Ասադի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը, իսկ նրա գործողությունների մասով հարուցված քրեական գործը քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար