Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

23-04-2019 18:27:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
 


Պատգամավորներն ավարտել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի  տարեկան գործունեության մասին հաղորդման քննարկումը՝ լսելով հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը: Անդրադառնալով պատգամավորների հնչեցրած հարցերին եւ մտահոգություններին` նա նշել է, որ հանձնաժողովն առաջիկա տարիների ծրագիրը
կկազմի՝  հաշվի առնելով դրանք:
 
Հաղորդումն ընդունվել է ի գիտություն:
 
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման համար վերջնաժամկետ սահմանել 2021 թվականը՝ 2019-ի փոխարեն:
 
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաեւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
 
Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար