Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (տեսանյութ)



23-04-2019 18:32:21   | Հայաստան  |  Իրավունք
 


 
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը: 
 
2018թ. ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են  տվել առ այն, որ վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ,  իրենց փաստաթղթերով  առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ձևակերպել են վարկեր՝ 
պատճառելով գույքային վնաս:
 
Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որոնց նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
 
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` կանխիկացում կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
 
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
 
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրաց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար