Մարագը լցրին հղի կանանցով, ծծկեր ու անչափահաս երեխաներով, ապա կրակը տալով բոլորին ողջ- ողջ այրեցին․․․

24-04-2019 11:58:56   | Թուրքիա  |  Հասարակություն
Ուզում եմ մի փոքրիկ հատված ներկայացնել պապիկիս՝ Դիվանյան Ժանի հիշողություններից․․․
Հունական նավով նրանք փախչում են Հյուսիսային Կովկաս և ապաստան գտնում 1890թ․ կոտորածից փախած հայերի հիմնած գյուղերից մեկում՝ Ուչ - Դերեում․․․
Կարդում եմ պապիկիս գրածն ու վիրավորանքն ու ցավը խեղդում են ինձ․․․
Երբեք թույլ չտանք այլևս մեզ հետ վարվեն ինչպես կենդանու հետ․․․
՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛
<․․․Ես Անկարայի նահանգի, Յոզղաթի սանջակի Բողազլյան գյուղից եմ։ Մեր գյուղի տղամարդկանց հավաքեցին, գիշերով տարան ու կացիններով սպանեցին,- ասաց Սուրենը ՝ ի պատասխան Մարտո պապի տված հարցին։
— Կնկտիք սաղ մնացի՞ն ու թե․․․Դու ինտոր սաղ մնացիր․․․
—Աղջիկներին ու ջահել և սիրուն կանանց լցրին մի մարագի մեջ, ապա վաճառեցին թուրքերին ու չերքեզներին։ Ամենասիրունները տարվեցին կառավարող զոռբաների հարեմները։ Դատարկված մարագները լցրին տգեղ, պառավ ու հղի կանանցով, ինչպես նաև ծծկեր ու անչափահաս երեխաներով, ապա կրակը տալով բոլորին ողջ- ողջ այրեցին․․․
—Էդմ՜ո՜ն․․․մենք հուզա փախանք 90թ․ ջարդերից, դուք էլ հիմա,— վշտացած ասած պապը, հետո դարձավ ինձ։
— Վարժապետ, Գուրշունլվա գեղըցոնցմե խաբրիկ մը չունի՞ս։ Էդմոն իմացա, որ հունա վայպետություն ըրեր ես․․․
—Պապի, սկսեցի ես— լավ խաբրիկ չունիմ։ Ամենքին հանեցին տներեն, աքսորի ճամփին տղամարդկանց կանանցմե զատեցին ու գիշերով տարին — կորսնցուցին։ 
1915 թ․ օգոստոս ամսու վերջերուն ինձ ալ Ամասիա քշեցին Սամսոնեն։ Ինձ ալ շատերի հետ փոր հացով մը կաշխատցունեին կոր, ինչպես գերի։
Տագնապով իմացա, որ թուրք հարուստները , առանց արգելքի կմտնան կանանց մեջ, աղջիկ կհավնին ու զոռով կտանին, եթե իրենց կամքով չերթան․․․
՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛
Սա պապիկիս գրածից ամենաանմեղ և չնչին հատվածն է․․․
Ստորև տեղադրում եմ պապիկիս, տատիկիս մայրիկիս և նրա մորաքրոջ՝ ով հասցրեց մեր մյուս ազգականների հետ փախչել են ԱՄՆ, լուսանկարները․․․
Պապիկս շատ հայրենասեր էր և մեծ դժվարություններով հասնում է Հայաստան, արդեն գեղեցկուհի մորից որբացած մեկամյա դստեր՝ մայրիկիս հետ․․․
 


Խոյեցյան      
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար