Ողբերգական վրաերթ Երեւանում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com

24-04-2019 13:06:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի եւ հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ), եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, փախուստի դիմաց վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 417 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար