Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորի ներկայացրած օրենքի նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



25-04-2019 15:26:11   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ կառավարությունը բացառություն չարեց «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի համար, ինչպես առաջարկում էր ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: 
 
Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զեկուցեց, որ պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում, ըստ որի՝  «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ը ի տարբերություն նմանատիպ այլ
հիմնադրամների՝ կազատվի ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների համար տարեկան նախատեսված վճարներից: 
 
Ա. Զեյնալյանը, մասնավորապես, նշեց. 
 
«Առաջարկվում է բացառություն սահմանել հիմնադրամներից «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»-ի համար, որպեսզի այս հիմնադրամը չկատարի այն վճարումները, որոնք նախատեսված են ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցումների համար: 
 
Հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ, որ այստեղ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական, սոցիալական խնդիր է, որ այս հիմնադրամն այդ վճարումները չկատարի: Մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս օրենքում այդպիսի փոփոխություն կատարելուց, և նման տարբերակված մոտեցում չցուցաբերել հիմնադրամների համար, որովհետև հիմնադրամները կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունն են, որոնք հետապնդում են հանրօգուտ նպատակներ»: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ եթե այդ փոփոխությունը չի
նպաստելու հիմնադրամի շահառուների թվի ավելացմանը, ապա իմաստ չունի այն քննարկել: 
 
Գործադիրի ղեկավարը նաև արձանագրեց, որ նշյալ հիմնադրամի շահառուների շրջանակն այս տարի ընդլայնվել է մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը, ինչը սփոփիչ լուր է: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 748 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար