Լիլիթ Մակունցը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

25-04-2019 18:56:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ապրիլի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:
 


Խմբակցության ղեկավարը նշել է, որ թեեւ Հայաստանում դեսպանություն ներկայացված չէ, սակայն առկա են երկկողմ համագործակցության լայն հնարավորություններ: Նա կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Էստոնիայում նույնպես խորհրդարանը նոր է ձեւավորվել
եւ առաջիկայում նախանշվում է համատեղ հանդիպում բարեկամական խմբի շրջանակում: Լիլիթ Մակունցը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Էստոնիայի հետ սերտ համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրագործման հարցում:
 
Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման հնարավորություններին՝ դեսպան Կաի Կաարելսոնը կարեւորել է մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա փաստել է, որ առկա է հայ-էստոնական համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:
 
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար